Վահան Հարությունյան․ գործարարի կյանքը, նախաձեռնությունները, անհատի սոցիալական դիրքորոշումը  

    Գործարար Վահան Արսենի Հարությունյանը ծնվել է 1981 թվականին, բարձրագույն կրթությունը ստացել է տնտեսագիտական ոլորտում։ Երկար տարիներ շարունակ գործունեություն է ծավալում շինարարական դաշտում։ Հարությունյանը հիմնադրել է մի շարք ընկերություններ, իսկ հետագայում դրանք միավորվել են և այժմ ամփոփված են «Ավա Գրուպ» հոլդինգի ներքո։ Թեև Վահան Հարությունյանը հայտնի է որպես հոլդինգի հիմնադիր՝ նա նաև իրականացնում է ծավալուն սոցիալական գործունեություն, և ստացել է Սուրբ Սերաֆիմ Սարովսկու 2-րդ աստիճանի շքանշան քրիստոնեական թեմերին աջակցելու համար։ Հատկանշական է, որ ժամանակին Վահան Հարությունյանը Կրասնոդարում և Մոսկվայի մարզում  ավարտին է հասցրել խնդրահարույց շինություններ, որոնք նախաձեռնել և կիսատ էին թողել այլ ընկերություններ։ Գործարար Վահան Հարությունյանը բազմիցս արժանացել է դաշնային և տարածաշրջանային պարգևների՝ Կրասնոդարում տնտեսությանը զարկ տալու համար։

    Ծավալուն բիզնես գործունեությանը զուգահեռ Վահան Հարությունյանը նաև հանրային գործիչ է և զբաղվում է հանրային նշանակության ծրագրերով, որոնց անդրադառնում է հատկապես Կրասնոդարի ԶԼՄ-ն։ Իսկ «Էքսպերտ յուգ» ամսագիրը իր թողարկումներից մեկում Վահան Հարությունյանին ընդգրկել է «տարվա մարդ» անվանակարգում։

    Հարությունյան Վահան Արսենի՝ «Ավա Գրուպի» հիմնադիր և հանրային գործիչ

    2007 թվականին հիմնադրվեց «Ավա Գրուպ» հոլդինգը, որ հետագայում դառնալու էր գործարար Վահան Հարությունյանի գլխավոր բիզնես պրոյեկտը։ Տպավորիչ է այն ծավալը, որն իր գործունեության ընթացքում կառուցել է Ավա Գրուպը․ 2,5 միլիոն քառակուսի մետր անշարժ գույք։ Վերածելով թվերը մարդկային պատմության՝ հարկ է նշել, որ հոլդինգի աշխատանքի շնորհիվ ավելի քան 1500 ընտանիք ստացավ իր բնակարանը Կրասնոդարի երկրամասում և Մոսկվայի տարածաշրջանում, որտեղ շինարարությունն ի սկզբանե սկսած ընկերությունը այն կիսատ էր թողել։ Վահան Հարությունյանի կողմից հիմնադրված Ավա Գրուպի գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Կրասնոդարը, Անապան, Սոչին, Մոսկվայի տարածաշրջանը։ Ռուսաստանի Դաշնության կառուցողապատողների միասնական գրանցամատյանի համաձայն՝ Ավա Գրուպի վարկանիշը ամենաբարձրն է՝ 5,0։ Կա կարծիք, որ հոլդինգի հաջողությունը սկսվել է 2017 թվականին Կրասնոդարի երկրամասում Սուրբ Աստվածածնի «Չխամրող գույն» սրբապատկերի տաճարը կառուցելուց հետո։

    Ի լրումն՝ հոլդինգը ներդրումներ է իրականացնում առողջարանային հաստատություններում և բժշկության ոլորտում։ Ավա Գրուպը նաև ներդրում է արել անշարժ գույքի շուկայի մասնագետների համար նախատեսված թվային պրոդուկտի մշակման համար և դարձել գործընկեր։

    Սոցիալական ծրագրերը Վահան Հարությունյանի հոլդինգի անքակտելի մասն են։ 11 ամսվա ընթացքում Վահան Հարությունյանի հոլդինգի մասնակցությամբ Սոչիում կառուցվել և շահագործման է հանձնվել դպրոց, իրականացվել է Սոչիի և Կրասնոդարի զպոսայգիների վերակառուցում։ Հատկանշական է նաև, որ ընկերությունն իր գործունեության ընթացքում ձևավորել է օգտակար սովորություն․ ծառատունկ՝ տեղի բնակիչների հետ։

    2023 թվականին Անապայում ավարտին հասցվեց թեմատիկ զբոսայգի, որը դարձավ Անապայի խորհրդանշական հանրային տարածքը։ Նույն թվականին Վահան Հարությունյանը դարձավ Կրասնոդարի՝ վոլեյբոլի կանանց ակումբի՝ «Դինամոյի» հովանավոր։

    Վահան Հարությունյանի գործունեության շրջանակում աշխատանք է իրականացվում նաև եկեղեցու և թեմերի համար։ Օրինակ՝ Արքայազն Վլադիմիրի տաճարը և զբոսայգին մի ամբողջ ուղղափառ կրթահամալիր է, որն այսօր դարձել է Անապայի տեսարժան վայրերից մեկը։ Զբոսայգու մուտքի մոտ կա զանգակատուն, իսկ կենտրոնում՝ 33 մ բարձրությամբ լուսարձակող շատրվան։ Տարածքում կան խաղահրապարակներ, բաց ամֆիթատրոն, որտեղ իրականացվում են տոնակատարություններ և հասարակական միջոցառումներ։ Դրանից բացի՝ այգում կա եկեղեցական դպրոց, մկրտության ավազան, այստեղ է նաև գտնվում Ռուսաստանի «մկրտության» պատմությունը խորհրդանշող եզակի արահետը:

    Այսօր այգին Կրասնոդարի երկրամասի ճանաչված զբոսաշրջային կենտրոն է, որի կրթական առաքելությունը կյանքի է կոչվել շինարարական նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ: Սա Ռուսաստանի համար եզակի նախագիծ է, որում անմիջական մասնակցություն է ունեցել Ավա Գրուպի հիմնադիր-ղեկավար Վահան Հարությունյանը։

    Վահան Հարությունյանը հավատացած է, որ բիզնեսը, շահույթ գեներացնելուց և կոմերցիոն գործունեությամբ զբաղվելուն զուգահեռ, պետք է զբաղվի հանրային նշանակություն ունեցող ծրագրերով և հատկապես աշխատի երկրի մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ այժմ կարևոր է ապագայի ներդրումը։ Կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ ապագա սերունդները կկարողանան պահպանել և ստեղծել հոգևոր արժեքներ։ Հոլդինգի նպատակն է՝ շարունակել իրականացնել ներդրումներ հանուն երկրի ապագայի։

    Greetings! I'm a passionate curator and publisher behind FlashyMagazine.com, where creativity meets digital brilliance. With a keen eye for design and a commitment to delivering engaging content, I strive to make FlashyMagazine.com a dynamic and vibrant online space.

    Leave A Reply